Ուիլ եւ Ջադա Փինքեթ Սմիթները ամուսնալուծվու՞մ են

11:03   4 օգոստոսի, 2015

Արեւմտյան ԶԼՄ-ները ակտիվորեն քննարկում են Ուիլ եւ Ջադա Փինքեթ Սմիթների բաժանման լուրերը։ Hollywood Life-ի փոխանցմամբ՝ զույգն այժմ զբաղված է 240 միլիոն դոլարի ունեցվածքը կիսելու հարցերով։

«Ճիշտ է, զույգն արդեն վաղուց խնդիրներ ունի, բայց նրանք կարողացել են բաժանվել՝ պահպանելով իրենց ընկերական հարաբերությունները»,- պատմել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։

Սակայն հենց որ լուրերը սկսել են տարածվել զանգվածային լրատվամիջոցներով, Սմիթը շտապել է հերքել դրանք՝ Facebook-ում կատարելով հետեւյալ գրառումը.

 «Սովորաբար ես չեմ մեկնաբանում հիմար հայտարարությունները, սակայն ընկերներիցս շատերը սկսել են զանգել եւ իրենց կարեկցանքի խոսքն ասել ինձ։ Ուստի, որոշեցի պատասխանել բոլորին։ Ես ՉԵՄ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ։ Խոստանում եմ, եթե մի օր որոշենք բաժանվել, ես անձամբ կասեմ այդ մասին»,- գրել է Սմիթը։

Նշենք, որ Ուիլ եւ Ջադա Փինքեթ Սմիթները ամուսնացել են 1997-ին եւ ունեն երկու երեխա՝ 17-ամյա Ջեյդենը եւ 14-ամյա Ուիլոուն։



© NEWS.am STYLE