Գեղեցկուհի Ռիհանան զվարճացել է Բարբադոսի փառատոններից մեկում (ֆոտո)

11:37   4 օգոստոսի, 2015

Արդեն մի քանի օր է ամերիկյան հայտնի երգչուհի Ռիհանան Բարբադոսում է եւ մասնակցում է այնտեղ կազմակերպված փառատոնին։ Երգչուհին ներկա է եղել բերքահավաքին նվիրված Foreday Morning Jump Up խենթ փառատոնին, որի ժամանակ մասնակիցները միմյանց վրա ներկ են լցնում։ Երեկ կայացել է փառատոնի վերջին օրը՝ Kadooment Day-ը, որի ժամանակ Ռիհանան մի լավ զվարճացել է։

Շքեղ հագուստով Ռիհանան երգել, պարել, խմել ու ծխել է, իսկ պապարացիները լուսանկարել են նրան։

Իսկ բացի Ռիհանայից, այլ հայտնիներ կա՞յին։

Իհարկե, ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։

Հավանաբար, զույգի սիրավեպի մասին տարածված լուրերը համապատասխանում են իրականությանը։

Փառատոնի վերջում Ռիհանան քնել է։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash, Famefly.net

 



© NEWS.am STYLE