Գվեն Ստեֆանին եւ Գեւին Ռոսդեյլը ամուսնալուծվում են

12:40   4 օգոստոսի, 2015

Հերթական ամուսնալուծությունը Հոլիվուդում։ Գվեն Ստեֆանին եւ Գեւին Ռոսդեյլը 13 տարի միասին ապրելուց հետո որոշել են բաժանվել, հայտնել է TMZ-ը։

«Մենք եկանք այն եզրակացության, որ այլեւս երբեք ամուսիններ չենք լինի, բայց կմնանք լավ ծնողներ մեր երեք երեխաների համար։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր երեխաները մեծանան երջանիկ մթնոլորտում։ Ուստի, խնդրում ենք ԶԼՄ-ներին չմիջամտել մեր անձնական կյանքին»,- հայտարարել են Ստեֆանին եւ Ռոսդեյլը։

Նշենք, որ ամուսնալուծության հայցը ներկայացրել է Ստեֆանին՝ որպես բաժանման պատճառ նշելով «անհամաձայնությունները»։ Իսկ ինչ վերաբերում է նրանց ունեցվածքին, ապա այն կկիսվի, քանի որ զույգն ամուսնական պայմանագիր չի կնքել։ Ի դեպ, Ստեֆանիի ունեցվածքը կազմում է 80 միլիոն դոլար, իսկ Ռոսդեյլինը՝ 35 միլիոն։

 Նշենք, որ զույգը ամուսնացել է 2002-ին։



© NEWS.am STYLE