Ի՞նչն է միավորել Dolce&Gabbana-ի հիմնադրին եւ հայ դիզայներին (ֆոտո)

13:30   4 օգոստոսի, 2015

Աշխարհի ամենահայտնի եւ նորաձեւ սոցցանցում` Instagram-ում, գրանցված են համաշխարհային մեծության գրեթե բոլոր աստղերը: Նրանցից մեկն էլ Dolce&Gabbana ապրանքանիշի հիմնադիր Ստեֆանո Գաբանան է: Սովորաբար նման մեծության աստղերն ունենում են հազարավոր հետեւորդներ, իսկ իրենք հետեւում` շատ քիչ քանակությամբ օգտատերերի, կարելի է ասել` միայն ընտրյալներին:

NEWS.am STYLE-ին հայտնի է դարձել, որ աշխարհահռչակ բրենդի հիմնադիրն Instagram-ում սկսկել է հետեւել հայ դիզայներ Մանուկ Ալեքսանյանին եւ անգամ մեկնաբանել նրա լուսանկարները:

Նշենք, որ Մանուկն իր Instagram-ում հրապարակում է ոչ միայն իր անձնական նկարները, այլեւ իր աշխատանքները: Միգուցե արդյունքում նրա եւ Dolce&Gabbana-ի միջեւ համագործակցությու՞ն ծնվի:



© NEWS.am STYLE