Բրիթնի Սփիրսը կմնա հոր խնամակալության տակ

13:11   4 օգոստոսի, 2015

Բրիթնի Սփիրսը մինչեւ կյանքի վերջ մնալու է հոր՝ Ջեյմի Սփիրսի խնամակալության տակ։ 2008-ին Ջեյմին իր խնամակալության տակ էր վերցրել դստերը, երբ վերջինս ընտանեկան խնդիրների պատճառով ալկոհոլից կախվածություն էր ձեռք բերել եւ հայտնվել հոգեբուժարանում։

Չնայած 33-ամյա երգչուհին երազում է ինքնուրույն տնօրինել իր ֆինանսական միջոցներին՝ բոլոր ջանքերն ապարդյուն են, հայտնել է TMZ-ը։

«Ոչ մի պատճառ չկա, որպեսզի խնամակալությունը չեղարկվի։ Ստեղծված իրավիճակը դրականորեն է ազդում Բրիթնիի վրա։ Նա հոր հսկողության կարիքն ունի։ Նա դեռ պատրաստ չէ ինքնուրույն տնօրինել իր գումարները։ Միգուցե հայրը մինչեւ կյանքի վերջ կմնա նրա խնամակալը»,- ասել է երգչուհուն մոտ կանգնած աղբյուրը։



© NEWS.am STYLE