280 ֆիլմերի հերոսներ կատարել են Բրունո Մարսի եւ Մարկ Ռոնսոնի «Uptown Funk» երգը. հոլովակը ցնցել է Youtube-ը

14:11   4 օգոստոսի, 2015

Արդեն մի քանի օր է Youtube-ում հայտնվել է նոր հոլովակ, որը կարճ ժամանակահատվածում ավելի քան մեկ միլիոն դիտում է գրանցել։

DonDraperSaysWhat անունով օգտատերը ներկայացրել է հոլովակ, որում 280 ֆիլմերի եւ մուլտֆիլմերի հերոսներ կատարում են Բրունո Մարսի եւ Մարկ Ռոնսոնի «Uptown Funk» երգը։ Հոլովակում կադրեր կան «Քրեական ընթերցվածք», «Վերադարձ դեպի ապագա», «Առյուծ արքա»,  եւ մի շարք այլ ֆիլմերից։



© NEWS.am STYLE