Լուսինե Թովմասյանն իր ամառային հանգստի եւ դստեր «ընտրած» մասնագիտության մասին

16:31   4 օգոստոսի, 2015

Ամռան սեզոնն ասոցացվում է հանգստի հետ, երբ բոլորը շտապում են հավաքել ճամպրուկներն ու մեկնել հանգստանալու: Հետաքրքիր է իմանալ, թե հայտնիներն ինչպե՞ս են անցկացնում իրենց ամառային արձակուրդը: NEWS.am STYLE-ն այս անգամ զրուցել է Լուսինե Թովմասյանի հետ:

Մեզ հետ զրույցում Լուսինեն ասաց, որ դեռ չեն որոշել, թե երբ են մեկնելու հանգստի եւ, ամենակարեւորը, որտեղ են հանգստանալու: Մեր հարցին` երեխայի հետ ե՞ն պատրաստվում հանգստանալ, գեղեցկուհի մայրիկն ասաց, որ դա էլ պարզ չէ:

«Երբ պարզ կլինի, թե որտեղ ենք անցկացնելու հանգիստը, այն ժամանակ էլ կորոշենք` երեխայի հետ գնալ, թե ոչ»,-նշեց նա:

Լուսինեի հետ խոսեցինք նաեւ դստեր` Արիանայի մասին, ում ատամհատիկն էր վերջերս: 6 ամսական փոքրիկն «ընտրել է» հաշվապահի եւ գրողի մասնագիտությունները: 

«Ո՞ր մասնագիտության մեջ կցանկանար ապագայում տեսնել իր դստերը» հարցին Լուսինեն պատասխանեց` «կապ չունի»:

Զրուցեց` Շ. Շուշան



© NEWS.am STYLE