Հոլի Բերին եւ Օլիվյե Մարտինեսը ամուսնալուծվում են

15:08   4 օգոստոսի, 2015

Վերջին շրջանում Հոլիվուդում ամուսնալուծությունների եւ բաժանումների թիվը ռեկորդային ցուցանիշի է հասել։ Շաբաթներ առաջ պարզ դարձավ, որ Շոն Պենն ու Շարլիզ Թերոնը բաժանվել են, այսօր Գվեն Սթեֆանին եւ Գեւին Ռոսդեյլը հայտարարեցին, որ 13 տարի միասին ապրելուց հետո որոշել են բաժանվել, իսկ Ուիլ եւ Ջադա Փինքեթ Սմիթների բաժանման լուրերը, բարեբախտաբար, կեղծ էին։ Սակայն ամուսնալուծության շեմին կանգնած աստղերի թվին են դասվել նաեւ Հոլի Բերին եւ Օլիվյե Մարտինեսը, որոնք մի քանի շաբաթ առաջ էին նշել իրենց ամուսնության 2-ամյա հոբելյանը։

Աղբյուրը տեղեկացրել է, որ բաժանման պատճառը ամուսնու տաքարյուն բնավորությունն է.

«Հոլին եւ Օլիվյեն հասկացել են, որ նրանց միջեւ ամեն ինչ վերջացած է։ Նրանց հարաբերություններում բազմաթիվ վերելքներ ու անկումներ են եղել, բայց այժմ ամեն ինչ վերջացած է»,- հայտնել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։

 



Աղբյուրը՝
 Radar

 



© NEWS.am STYLE