«The Real Housewives» ֆիլմի աստղ Քիմ Ռիչարդսին ձերբակալել են

16:10   4 օգոստոսի, 2015

«The Real Housewives» ֆիլմի աստղ Քիմ Ռիչարդսին ձերբակալել են Քալիֆորնիայում գտնվող Target խանութից գողություն կատարելու պատճառով, հայտնել է TMZ-ը։ 50-ամյա աստղը խանութին պատճառել է 600 դոլարի վնաս։

Դերասանուհուն գողության պահին տեսել է խանութի անվտանգության աշխատակիցը, որն էլ հենց ոստիկանություն է կանչել։ Մեկ օր անց Ռիչարդսին գրավի դիմաց ազատ են արձակել։

Նշենք, որ դերասանուհին վերջերս էր դուրս գրվել վերականգնողական կենտրոնից (որտեղ նա բուժվում էր ալկոհոլի կախվածության դեմ)։

«Այժմ Քիմի մոտ դժվար ժամանակաշրջան է։ Նա չգիտի, թե ինչ է իրեն սպասվում ապագայում»,- աստղին մոտ կանգնած աղբյուրի խոսքերը մեջբերել է E! News-ը։



© NEWS.am STYLE