Մերիլ Սթրիփը դստեր հետ՝ «Ռիքի եւ Ֆլեշ» ֆիլմի պրեմիերային

17:16   4 օգոստոսի, 2015

Նախօրեին Նյու Յորքի Lincoln Square Theater-ում կայացել է «Ռիքի եւ Ֆլեշ» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերում Մերիլ Սթրիփն է։ 66-ամյա դերասանուհին այս կարեւոր իրադարձությանը ներկայացել է դստեր՝ Մեմի Գամմերի հետ, որը նույնպես խաղացել է այս ֆիլմում։

Պրեմիերային ներկա էր նաեւ հայտնի երաժիշտ Ռիք Սփրինգֆիլդը եւ շատ այլ դերասաններ։

Մեմի Գամեր

Մերիլ Սթրիփ

Լավերն Կոքս եւ Ջեքի Քրուզ 

Քրիստին Բարանսկի 

Ջենիֆեր Էսպոզիտո 

 Ֆիլմը պատմում է երգչուհու մասին, որը հանուն իր կարիերայի լքել է ընտանիքը։ Սակայն տարիներ անց նախկին ամուսինը առաջարկում է նրան վերադառնալ եւ օգնել իրեն երեխաների դաստիարակության հարցում։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ REX, Wireimage, Getty, Splash

 



© NEWS.am STYLE