Երգչուհի Գլյուկոզան՝ սիրո եւ սեքսի մասին

18:10   4 օգոստոսի, 2015

Ռուս հայտնի երգչուհի Գլյուկոզան նոր գրառում է կատարել Instagram-ում եւ իր կարծիքն արտահայտել սիրո եւ սեքսի մասին։

«Ի՞նչ է սերը։ Սերը ընկերություն է։ Երբ գտնում ես մեկին, ում 100%-ով վստահում ես։ Կարեւոր է նաեւ սեքսը, սակայն այն կյանքում մի քանի ժամ է տեւում։ Առավել կարեւոր է, թե ինչ եք անում մնացած ժամանակահատվածում, քանի որ այդ ժամանակ ես հասկանում՝ կապված եք միմյանց, թե ոչ, ընդհանուր հետաքրքրություններ, զրույցի թեմա, զբաղմունք ունեք, թե ոչ։ Իհարկե, եթե սեքս չլինի, հարաբերությունները կխորտակվեն, բայց սեքսի վրա կարելի է աշխատել»,- գրել է երգչուհին։

Երգչուհին նաեւ նշել է, որ իր եւ ամուսնու հարաբերությունները շատ ջերմ են եւ նրանց կապում է ոչ միայն սեքսը, այլեւ ընդհանուր նախասիրությունները։



© NEWS.am STYLE