Տաղանդներ ենք փնտրում․ Էմմա Կարապետյան

17:45   4 օգոստոսի, 2015

27-ամյա Էմմա Կարապետյանը երկու տարի է, ինչ զբաղվում է մատնահարդարությամբ։ Նա եղունգների վրա տարբեր նախշեր  եւ պատկերներ է նկարում։ Նախքան այդ Էմման զբաղվել է հագուստի մոդելավորմամբ։ Մասնագիտությամբ նա ոճաբան է։

«Դեռեւս փոքրուց սիրել եմ նկարել։ Հաճախել եմ տարբեր նկարչական խմբակների, իսկ հետո ընդունվել եմ Հայաստանի բաց համալսարանի հագուստի մոդելավորման բաժնում։ Առանց  աշխատանքի ինձ չեմ կարողանում պատկերցնել»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Էմման։

Ներկայացնում ենք Էմմայի աշխատանքները, որոնք նորաձեւ են եւ արդիական։



© NEWS.am STYLE