Կարո՞ղ է Դմիտրի Շեպելեւը ժառանգել Ժաննա Ֆրիսկեի ունեցվածքը

11:36   5 օգոստոսի, 2015

Նույնիսկ Ժաննա Ֆրիսկեի մահից հետո ռուսական ԶԼՄ-ները դեռ շարունակում են քննարկել նրա ընտանեկան կյանքին վերաբերող հարցեր։ Մինչ Ֆրիսկեի մահը, երգչուհու հայրը հայտարարել էր, որ հայտնի աստղի ունեցվածքը ժառանգելու է միայն նրա որդին՝ Պլատոնը, եւ նրանց (ծնողներին) ոչինչ հարկավոր չէ։

Լրագրողները զրուցել են մոսկովյան իրավաբանական գրասենյակներից մեկի փաստաբանի հետ եւ փորձել պարզել, թե արդյոք Ֆրիսկեի քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելեւը, որը մշտապես Ժաննայի կողքին է եղել, կարող է դառնալ նրա ունեցվածքի ժառանգորդը։

«Ժաննայի օրինական ժառանգորդները նրա ծնողներն ու որդին են։ Ծնողները կարող են հօգուտ որդու հրաժարվել ժառանգությունից», - «Собеседник.Ru».-ին ասել են իրավաբանական գրասենյակում։

«Ճիշտ է, ամուսինը կարող է դիմել դատարան եւ փորձել ապացուցել, որ ժառանգության մի մասի ձեռքբերման մեջ նա էլ իր ֆինանսական ներդրումն ունի եւ կարող է ժառանգել այն, սակայն սա շատ դժվար է ապացուցել, քանի որ պետք է համապատասխան փաստաթղթեր ներկայացնել։ Իսկ այն ինչ, իր անունով է ձեւակերպված, Շեպելեւը կարող է առանց երկմտելու վերցնել»,- բացատրել է փաստաբանը։

 



© NEWS.am STYLE