Ռիհանա եւ Թեյլոր Սվիֆթ՝ ամենաոճային աստղերն ըստ Vanity Fair-ի

12:05   5 օգոստոսի, 2015

Vanity Fair պարբերականը կազմել է ամենաոճային աստղերի վարկանիշային աղյուսակը, որն այս տարի գլխավորել են Ռիհանան եւ Թեյլոր Սվիֆթը։

Ռիհանան, որը հիմնականում նախընտրում է Giorgio Armani, Tom Ford, Marchesa, Calvin Klein եւ Stella McCartney ապրանքանիշերի հագուստներ, արժանացել է «Sultry Swagger» (կրքոտ պարծենկոտ) կոչմանը։

Թեյլորը նախընտրում է ավելի նրբաճաշակ ու կանացի զգեստներ եւ նորաձեւության նրա կուռքը Օդրի Հեփբերնն է։

Վարկանիշային աղյուսակում հայտնվել են նաեւ Շարլիզ Թերոնը, Սիենա Միլերը, Դիանա Կրյուգերը, Էմմա Ուոթսոնը եւ Էմմա Սթոունը։

Շարլիզ Թերոն

Սիենա Միլեր

Դիանա Կրյուգեր

Էմմա Սթոուն

Էմմա Ուոթսոն

Թագավորական ընտանիքների ներկայացուցիչներից ոմանք նույնպես ներառվել էին այս ցուցակում։ 

Իսպանիայի թագուհի Լետիցիա 

Արքայազն Հարի

Շառլոտա Կազիրագի 

Նշենք, որ Vanity Fair-ի կազմած վարկանիշային աղյուսակում կան նաեւ նորեկներ՝ Ռոբերտ Պատինսոնի ընկերուհի FKA Twigs-ը, Էդի Ռեդմեյնը եւ Ամալ Քլունին։

FKA Twigs

Էդի Ռեդմեյն

Ամալ եւ Ջորջ Քլունի

Աղբյուրը՝ Hollywood Life



© NEWS.am STYLE