Ռուս հաղորդավարուհի Վիկտորիա Բոնյան՝ սեքս սկանդալի կենտրոնում

13:11   5 օգոստոսի, 2015

Հունիսի սկզբին հայտնի դարձավ, որ ռուս հաղորդավարուհի եւ մոդել Վիկտորիա Բոնյան պատրաստվում է ամուսնանալ միլիոնատեր Ալեքսանդր Սմուրֆիթի հետ։ Սակայն հավանաբար Վիկտորիան շատ «բարի կամեցողներ» ունի, ովքեր որոշել են անակնկալ մատուցել նրան՝ սադրիչ հոլովակ հրապարակելով համացանցում։

Բոնյան, որն այժմ դստեր եւ ամուսնու հետ ապրում է Մոնակոյում, կրկին խայտառակվել է իր երիտասարդ տարիքում արված խենթությունների համար։ Այս անգամ հոլովակում Բոնյային շատ նման մեկը (որը նաեւ ունի նույն կախազարդը) լոգարանում ձեռնաշարժությամբ է զբաղվում։

Օգտատերերը անմիջապես արձագանքել են եւ գտել լուսանկարներ, որտեղ Բոնյան նույն կախազարդով է։ Super-ը հրապարակել է բոլոր լուսանկարներն ու հոլովակը։



© NEWS.am STYLE