Թեյլոր Սվիֆթը՝ Vanity Fair-ի էջերին

15:17   5 օգոստոսի, 2015

Թեյլոր Սվիֆթը, որը Ռիհանայի հետ ճանաչվել է ամենաոճային աստղն ըստ Vanity Fair-ի, հայտնվելու է պարբերականի սեպտեմբերյան համարում։

Համացանցում հայտնվել են մի քանի լուսանկար Մարիո Տեստինոյի նոր ֆոտոշարքից եւ կարճ հատվածն Սվիֆթի հարցազրույցից, որտեղ նա պատմում է իր եւ Քանիե Ուեսթի հարաբերությունների մասին։ 

 Եթե հիշում եք, 2009-ին Թեյլորի «You Belong With Me» երգը MTV VMA-ում արժանացել էր «Լավագույն տեսահոլովակ» մրցանակին, սակայն Քանիեն բեմ էր բարձրացել եւ հայտարարել, որ մրցանակը պետք է բաժին հասներ Բեյոնսեին։ Չնայած տհաճ միջադեպին՝ երգչուհին հարթել է իր հարաբերությունները ռեփերի հետ։

«Ես պատրաստ չէի դառնալ նրա ընկերը, եթե նա չհարգեր ինձ։ Նույն էլ նա էր մտածում։ Այս հարցում մենք նույն տեսակետն ունեինք, եւ մեզ հաջողվեց հարթել մեր հարաբերությունները։ Այժմ Քանիեն ընդունում է իմ երգարվեստը եւ ուրախանում իմ հաջողություններով։ Իսկ ես էլ կարող եմ հանգիստ հարցնել, թե ինչպես է նրա դուստրը»,- ասել է Թեյլորը։

Երգչուհին նաեւ նշել է, որ իրենց հաշտությունը շատ կարեւոր էր Jay Z-ի համար, որը մեծ ջանքեր է գործադրել այս հարցում։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE