Սյուզան Սարանդոնը, Նաոմի Ուոթսը եւ Էլլի Ֆենինգը՝ «Երեք սերունդ» ֆիլմի թրեյլերում

19:03   7 օգոստոսի, 2015

Համացանցում հայտնվել է «Երեք սերունդ» ֆիլմի թրեյլերը՝ Սյուզան Սարանդոնի, Նաոմի Ուոթսի եւ Էլլի Ֆենինգի մասնկացությամբ։

Ֆիլմը պատմում է մոր եւ դստեր հարաբերությունների մասին։ Դուստրը ցանկանում է սեռափոխվել, ինչը սարսափեցրել է ըտանիքի մյուս անդամներին։

Բնականաբար, Ֆենինգը մարմնավորել է բարդ ներաշխարհ ունեցող դստեր կերպարը, իսկ Ուոթսը՝ մոր դերը։ Սյուզան Սարանդոնը կերտել է աղջկա լեսբի տատիկի կերպարը։

Գլխավոր հերոսուհիներին դժվար ճանապարհ է սպասվում՝ իրենց կյանքի ուղին հարթելու համար։



© NEWS.am STYLE