Տղամարդկանց բնորոշ քսան ամենակարեւոր հատկանիշները

22:04   14 օգոստոսի, 2015

Նույնիսկ եթե ձեր ամուսինը նոբելյան մրցանակակիր է, բայց նրան բնորոշ չէ հետեւյալ կետերից գոնե մեկը, ապա կարող եք հավաքել նրա ճամպրուկը։ Զուգընկեր ընտրելիս հարկավոր է հաշվի առնել մի քանի կարեւոր երեւույթներ, որոնք բացահայտում են տղամարդու էությունը։

1. Կատարել խոստումները։

2. Հարգել ընտանիքի բոլոր անդամների ցանկությունը՝ անգամ ամենակրտսեր անդամինը։

3. Հաճոյախոսություններ անել. այլապես ինչու՞ եք ընդհանրապես ընտրել նրան։

4. Նա պետք է սպասի իր կնոջը մինչեւ վերջինս կպատրաստվի։ Նա չպետք է շտապեցնի կնոջը։

5. Ուրիշների ներկայությամբ տղամարդը մեծ հարգանքով պետք է վերաբերի իր կնոջը, ոչ՝ փակվի մյուս սենյակում եւ գարեջուր խմի։

6. Հագուստները կոկիկ դասավորի իր զգեստապահարանում։

7. Կարողանա նորոգել ծորակը եւ լուծել կենցաղային շատ այլ խնդիրներ։ Կամ այսպիսի խնդիրներ ծագելու դեպքում վարպետ կանչելուց հետո գոնե իմանա, թե ինչ պետք է խոսի նրա հետ։

8. Պահպանի տան մաքրությունը։

9. Պատրաստի ձվածեղից ավելի դժվար ուտեստ։ Իհարկե, խոսքը պատրաստման երկար գործընթաց ունեցող ճաշատեսակների մասին չէ, այլ՝ հարկ եղած դեպքում սեփական քաղցը հագեցնել կարողանալու։

10. Նվերներ տալ եւ ռոմանտիկ անակնկալներ պատրաստել։

11. Արձակել կրծկալը. ի դեպ, տղամարդիկ իսկապես սիրում են այս «գործը»։

12. Տղամարդը պետք է խմի այնքան, որ հետո չամաչի իր արարքների եւ խոսքերի համար։ Ավելի նախընտրելի է՝ ընդհանրապես չխմել։

13. Կողմնորոշվել քաղաքում՝ չմոլորվելու եւ ճանապարհ ցույց տալու համար։

14. Նա պետք է որոշակի դիվանագիտական հմտություններ ունենա։

15. Պահպանել հանգստություն ծայրահեղ իրավիճակներում։ Սա տղամարդու եւ կնոջ ամենակարեւոր տարբերությունն է։

16. Սիրով զբաղվել այնպես, որ կինը նույնպես մեծ հաճույք ստանա։

17. Ճիշտ ռեստորան, կինո, գինի, հանգստյան տուն ընտրել։

18. Պարել։ Բավականին կարեւոր հատկանիշ։

19. Հասցնել հագնվել մինչեւ «լուցկու հատիկը կայրվի»։ Անհրաժեշտության դեպքում նույն արագությամբ հանել հագուստները։

20. Անջատել համակարգիչն ու հեռախոսը եւ օգնել իր հոգատարության կարիքն ունեցող կնոջը։ Այսինքն՝ հենց հիմա։

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE