Աննա Կուռնիկովային եւ Էնրիկե Իգլեսիասին միասին «բռնացրել են» Բեւերլի Հիլսում

11:11   8 օգոստոսի, 2015

Աննա Կուռնիկովա եւ Էնրիկե Իգլեսիաս աստղային զույգի մասին վաղուց լուրեր չէին տարածվել։ Չնայած բամբասանքներ էին պտտվում, որ զույգը բաժանվել է՝ Կուռնիկովային եւ Իգլեսիասին միասին «բռնացրել են» Բեւերլի Հիլսում։

Պապարացիներին հաջողվել է լուսանկարել զույգին Palm ռեստորանի մուտքի մոտ։

Ուշադրություն. մատանի

Մի՞թե զույգը նշանադրվել է։ Լուսանկարներում կարելի է նկատել Աննայի ադամանդե շքեղ մատանին։

Հիշեցնենք, որ Աննայի եւ Էնրիկեի սիրավեպը սկսվել է 2001-ին՝ երգչի «Escape» տեսահոլովակի նկարահանման ժամանակ։

 

Նյութը եւ լուսանկարները՝ Just Jared



© NEWS.am STYLE