Համացանցում հայտնվել է «Աստղային պատերազմներ. Ուժի արթնացում» ֆիլմի նոր թրեյլերի անոնսը

11:37   11 օգոստոսի, 2015

Համացանցում հայտնվել է «Աստղային պատերազմներ. էպիզոդ 7. Ուժի արթնացում» ֆիլմի նոր թրեյլերի անոնսը։

Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորել են Ջոն Բոյեգան, Ջեյզի Ռիդլը, Օսկար Այզեկը, Հարիսոն Ֆորդը, Մարկ Հեմիլը եւ ուրիշներ։

«Աստղային պատերազմներ. էպիզոդ 7. Ուժի արթնացում» ֆիլմի դեպքերը զարգանում են նախորդ՝ 1983-ին թողարկված «Աստղային պատերազմներ. էպիզոդ VI. Ջեդայի վերադարձը» ֆիլմից 30 տարի անց։

 Նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է այս տարվա դեկտեմբերի 16-ին։



© NEWS.am STYLE