Լեոնարդո դի Կապրիոն Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմում կմարմնավորի սերիական մարդասպանի

12:34   11 օգոստոսի, 2015

Հիանալի նորություն Լեոյի երկրպագուների համար։ 40-ամյա դերասանը կրկին համագործակցելու է աշխարհահռչակ ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ («Նյու Յորքի ավազակախմբերը», «Անիծյալների կղզի» եւ «Ուոլ սթրիթի գայլը»)։ Այս անգամ հայտնի սրտակերը մարմանվորելու է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենադաժան սերիական մարդասպանի՝  Հենրի Հովարդ Հոլմսի դերը։ Ֆիլմի սցենարը հիմնված է Էրիկ Լարսոնի «Սատանան՝ սպիտակ քաղաքում» գրքի վրա։ Գիրքը հրատարակվել է 2003-ին եւ դարձել բեսթսելլեր։

Նշենք, որ 1890-ականների սկզբին Հենրի Հովարդ Հոլմսը Չիկագոյում կառուցել է մի մեծ հյուրանոց, որի ներսում դաժան սպանություններ էին կատարվում։ Երբ Հոլմսին ձերբակալել են, նա խոստովանել է, որ սպանել է 27, սակայն ըստ հետազոտությունների՝ 200 մարդ։

 

 

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE