Բլոգեր Պերեզ Հիլթոնը հրաժարվել է լուրեր հրապարակել Քարդաշյանների ընտանիքի մասին

12:36   12 օգոստոսի, 2015

«Վատ» օրինակը վարակիչ է։ Երբ հայտնի դարձավ, որ ամերիկյան Fox35 հեռուստաընկերության հայտնի հաղորդավար Ջոն Բրաունը ուղիղ եթերում հրաժարվել է ընթերցել Քարդաշյանների ընտանիքին վերաբերող լուրը, բլոգեր Պերեզ Հիլթոնը հետեւեց նրա օրինակին։

Հիլթոնը բոլորին կոչ է արել մասնակցել է «Մեկ շաբաթ առանց Քարդաշյանների» (#NoKardashiansForAWeek) ֆլեշմոբին։

Օգոստոսի 17-21 Հիլթոնի բլոգում ոչ մի նորություն չի հրապարակվի այս աստղային ընտանիքի, այդ թվում՝ քույրերի նախկին եւ ներկա ընկերների, ամուսինների եւ երեխաների մասին։

Դրա փոխարեն նա ներկայացնելու է «աշխարհի տարբեր ծայրերում ապրող կանանց հետաքրքիր պատմություններ»։

 

Քիմ Քարդաշյանի պատասխանը չի ուշացել. աստղն այլեւս չի հետեւում բլոգերի սոցիալական կայքերին։

 

Աղբյուրը՝ mashable.com



© NEWS.am STYLE