Բրիթնի Սփիրսը նկարահանվելու է «Jane the Virgin» ֆիլմում

16:15   12 օգոստոսի, 2015

Ամերիկյան հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսը նկարահանվելու է «Jane the Virgin» (Կույս Ջեյնը) սերիալում։

Այս մասին հայտնել է հենց  33-ամյա երգչուհին՝ Twitter-ում կատարելով հետեւյալ գրառումը.

«Ինձ հրավիրել են նկարահանվել իմ ամենասիրելի հեռուստատեսային նախագծերից մեկում՝ «Jane the Virgin» սերիալում։

Ֆիլմից մեկ կադր

Ֆիլմը պատմում է Ջեյն անունով աղջկա մասին, որը մեծացել է իր խիստ տատիկի դաստիարակությամբ։ Նա դեռ շարունակում է հետեւել տատիկի կանոններին՝ միշտ մնալով զուսպ եւ համեստ։ Սակայն մեկ անգամ գինեկոլոգի մոտ այցելությունը փոխում է նրա ամբողջ կյանքը։ Պարզվում է, որ նրան պատահաբար արհեստական բեղմնավորում են կատարել։



© NEWS.am STYLE