Համացանցում հայտնվել է Քվենտին Տարանտինոյի «The Hateful Eight» ֆիլմի առաջին թրեյլերը

11:32   13 օգոստոսի, 2015

The Weinstein Company կինո ընկերությունը Youtube-ում ներկայացրել է  Քվենտին Տարանտինոյի «The Hateful Eight» («Զզվելի ութնյակ») ֆիլմի առաջին թրեյլերը՝ Սամուել Լ.Ջեքսոնի, Թիմ Ռոթի, Չենինգ Տատումի, Կուրտ Ռասելի, Ջենիֆեր Ջեյսոն Լիի մասնակցությամբ։

Ֆիլմի, որի եւ ռեժիսորի, եւ սցենարիստի դերում Քվենտին Տարանտինոն է, պրեմիերան նախատեսված է 2015-ի դեկտեմբերի 25-ին։

Ֆիլմը պատմում է քաղաքացիական պատերազմից հետո ծավալված դեպքերի մասին։ Գլխավոր հերոս Ջոն Ռութը (Կուրտ Ռասել) Ջեյզի Դոմերգի (Ջենիֆեր Ջեյսոն Լի) հետ մեկնում է մի փոքրիկ քաղաք։ Ձնաբուքից պատսպարվելով՝ նրանք հանդիպում են այլ ճամփորդների, ում հետ շարունակում են իրենց ճանապարհը...

 



© NEWS.am STYLE