Բենիսիո Դել Տորոն, Էմիլի Բլանթը եւ Ջոշ Բրոլին՝ «Վարձկանը» ֆիլմի նոր թրեյլերում

16:12   14 օգոստոսի, 2015

Համացանցում հայտնվել է «Վարձկանը» («Sicario») ֆիլմի նոր թրեյլերը՝ Բենիսիո Դել Տորոյի, Էմիլի Բլանթի եւ Ջոշ Բրոլիի մասնակցությամբ։

Ֆիլմի ռեժիսորը Դենի Վիլնբեւն է։

Հիշեցնենք, որ ֆիլմը պատմում է կին-ոստիկանի մասին, որը պետք է շատ դժվար առաքելություն կատարի։ Նա ուղեկցելու է երկու գործակալների, որոնք հետեւում են հայտնի թմրաբարոնի։ Նրանք պետք է անցնեն ամերիկա-մեքսիկական սահմանը, սակայն հերոսուհին չի պատկերացնում, թե ինչպիսի «անակնկալներ են» իրեն սպասվում սահմանի մյուս կողմում...



© NEWS.am STYLE