Հիշելով անցյալը. 18-ամյա Մըրայա Քերին եւ 19-ամյա Ուիլ Սմիթը

16:08   15 օգոստոսի, 2015

Մըրայա Քերին Instagram-ում հրապարակել է արխիվային լուսանկար, որտեղ 18-ամյա երգչուհին լուսանկարված է 19-ամյա Ուիլ Սմիթի հետ։

«Չեմ հավատում, որ լուսանկարում մենք ենք»,- գրել է 45-ամյա երգչուհին։

1988-ին արված լուսանկարում սկսնակ արտիստները հանդիպել են Լոս Անջելեսի KIIS FM Endless Summer-ում։

Հիշեցնենք, որ Մըրայա Քերիի աստղը վերջերս հայտնվել է Հոլիվուդի փառքի ծառուղիում։ 



© NEWS.am STYLE