Յոթ միջոց, որոնք չեն օգնի տղամարդկանց գրավելու հարցում

19:09   5 սեպտեմբերի, 2015

Համացանցի անծայրածիր աշխարհում հիանալի հոդված ենք գտել կին-տղամարդ հարաբերությունների մասին։ Երբեմն կանայք պատրաստ են ամեն ինչի՝ իրենց սիրելի տղամարդուն գրավելու համար։ Սակայն դա պետք չէ անել հետեւյալ յոթ միջոցների օգնությամբ։

1.Չափից շատ դիմահարդարում

Չափից շատ շպարը ոչ միայն չի ընդգծի ձեր գեղեցկությունը, այլեւ արհեստական տեսք կտա ձեզ։ Եղեք բնական ու հետեւեք ձեր մաշկի, վարսերի եւ եղունգների գեղեցկությանը։

2. Սեր անկողնու միջոցով

Շատ աղջիկներ կարծում են, որ կարող են իրենց թեթեւամտությամբ գրավել տղամարդկանց։ Իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է։

3. Քաղց

Քո մարմինը պետք է առողջ լինի։ Իսկ առողջ մարմինը ենթադրում է ճիշտ սննդակարգ եւ սպորտ, ոչ թե գունատ դեմք եւ դուրս ցցված ոսկորներ։

4. Ամեն ինչում համաձայնել

Տղամարդկանց հետաքրքիր է շփվել այնպիսի կանանց հետ, որոնք կարող են բանավիճել իրենց հետ այս կամ այն թեմայի շուրջ։

5. Ալկոհոլ

Հարբած վիճակում կինը չի կարող հմայիչ եւ սեքսուալ լինել։ Այդպես կինը անգամ չի կարող գեղեցիկ պարել։

6. Հաճոյախոսություններ

Հաճոյախոսությունները պետք է լինեն նուրբ ու տեղին։ Պետք չէ տղամարդկանց ամեն օր եւ ամեն ինչի համար հաճոյախոսություններ անել, քանի որ նրանք շատ արագ ընտելանում են դրան, իսկ ձեր հաճոյախոսությունները օրեցօր ավելի ու ավելի արժեզրկվում են։ Իսկ տղամարդն էլ կարծում է, որ կինը լիովին իր ազդեցության եւ ենթակայության տակ է։

7. «Տրվում է» տղամարդուն

Կինը պետք է իր անձնական կյանքը, իր հետաքրքրությունները, ընկերներն ունենա՝ ամբողջովին չտրվելով տղամարդուն։ Կինը չպետք է թույլ տա, որ տղամարդը դառնա իր տիեզերքի կենտրոնը, քանի որ այդ դեպքում նա շատ արագ կձանձրացնի նրան։

 

Աղբյուրը՝ Creu

 



© NEWS.am STYLE