Մայլի Սայրուսը ցուցադրել է մերկ կուրծքը

14:03   17 օգոստոսի, 2015

Երգչուհի Մայլի Սայրուսը Instagram-ում հրապարակել է նոր լուսանկար, որում ցուցադրել է իր մերկ կուրծքը։ Լուսանկարում հայտնվել է նաեւ Սայրուսի կատուն, որին երգչուհին կոչում է Շանտի Օմ։

«Ես, իմ կուրծքը եւ կատուն բարի գիշեր ենք մաղթում ձեզ»,- գրել է երգչուհին։

Նշենք, որ Մայլի Սայրուսը զարդարելու է Marie Claire ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկը, որտեղ երկրպագուները հնարավորություն կունենա ոչ միայն տեսնել նրա ֆոտոշարքը, այլեւ ընթերցել երգչուհու հարցազրույցը, որում Մայլին պատմում է իր եւ ընկերուհու՝  Victoria's Secret –ի մոդել Ստելա Մաքսուելի հարաբերությունների մասին։



© NEWS.am STYLE