Նիքի Մինաժի համերգի ժամանակ երկրպագուն պղպեղային գազ է կիրառել

12:32   18 օգոստոսի, 2015

Հանգստյան օրերին Սան Ֆրանցիսկոյի Concord Pavilion արենայում կայացել է ամերիկյան հայտնի երգչուհի Նիքի Մինաժի համերգը։ Սակայն 32-ամյա կատարողը ստիպված է եղել ընդհատել իր ելույթը, քանի որ համերգի ժամանակ անհայտ տղամարդը պղպեղային գազ է կիրառել հանդիսատեսի շրջանում։ Երկրպագուները սկսել են վիճել միմյանց հետ։

ETOnline-ի փոխանցմամբ՝ այս քաշքշուկից տուժել է մի աղջիկ։ Մինաժը, տեսնելով այս ամենը, դադարեցրել է ելույթը, բեմ հրավիրել տուժած աղջկան եւ խնդրել անվտանգության աշխատակիցներին ջուր բերել նրա համար։

Ականատեսներից մեկը նկարահանել է այս ամենը եւ հոլովակը տարածել համացանցում։

Պարզվել է, որ այս իրարանցման հեղինակը 22-ամյա երիտասարդ էր, որը պղպեղային գազ է կիրառել դահլիճում։ Բոլոր տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել։

 

 

 



© NEWS.am STYLE