Ովքե՞ր են YouTube-ի հայ ռեկորդակիրները (ֆոտո)

13:06   18 օգոստոսի, 2015

Տեսանյութերի ամենամեծ ցանցում` YouTube-ում, հայկական բովանդակությամբ հոլովակները գնալով ավելանում են: Սրանց թվին են դասվում նաեւ երաժշտական տեսահոլովակները, որոնք բավականին շատ դիտումներ են ունենում: Եվ եթե նախկինում ռեկորդ էին համարվում հայ արտիստի հոլովակի` 1 միլիոնից ավելի դիտումները, ապա այսօր այդ թիվն անցնում է 7 միլիոնը:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է YouTube-ի հայ ռեկորդակիրներին, որոնց մեջ առաջատար են Վաչե Ամարյանը, Լիլիթ Հովհաննիսյանը եւ Արմենչիկը: Վերջինս առայժմ միակ հայ արտիստն է, ում տեսահոլովակի դիտումների թիվը գրեթե 10 միլիոն է:

Իսկ Լիլիթ Հովհաննիսյանի երկու զուգերգերի տեսահոլովակները հատել են 7 միլիոն դիտումների սահմանը:

Խոսքը նրա եւ Վաչե Ամարյանի` «Ինձ չսպանես» եւ Նանուլի հետ համատեղ երգի տեսահոլովակի մասին է:

Լիլիթի եւս մեկ տեսահոլովակ` «Դե, էլ մի»-ն, գրեթե 6 միլիոն դիտում ունի:

Դիտումների քանակով Լիլիթ Հովհաննիսյանի եւ Արմենչիկի հետ առայժմ կարող է «մրցել» հայկական միայն մեկ տեսահոլովակ, որը, սակայն, անգլալեզու է: Խոսքը Արամ Mp3-ի եվրատեսիլյան երգի մասին, որի հոլովակը նույնպես հատել է 7 միլիոն դիտումների սահմանը:

Վաչե Ամարյանի «Բալա»-ն թեեւ մի փոքր հետ է մնում վերը նշված հոլովակներից իր դիտումների քանակով, այնուամենայնիվ, 5 միլիոնից ավելի դիտումը նույնպես պակաս ռեկորդային չէ հայկական տեսահոլովակների համար:

Արմենչիկի եւս մեկ տեսահոլովակ` նկարահանված Հարութ Փամբուկչյանի հետ համատեղ զուգերգի հիման վրա, 3 միլիոնից ավելի դիտում ունի: 

Հարութ Փամբուկչյանի մասնակցությամբ եւս մեկ տեսահոլովակ մոտ է 3 միլիոն դիտում գրանցելուն: Խոսքը Սիրուշոյի հետ` «Տարիներ» զուգերգի հոլովակի մասին է:

Պատրաստեց` Շ. Շուշան



© NEWS.am STYLE