Ժաննա Ֆրիսկեի հայրը մտադիր է «պատերազմել» Դմիտրի Շեպելեւի հետ

15:22   19 օգոստոսի, 2015

Ժաննա Ֆրիսկեի հոր եւ քաղաքացիական ամուսնու հարաբերությունները շարունակում են լարված մնալ։

Երգչուհու հայրը՝ Վլադիմիր Բորիսովիչը, հարցազրույց է տվել եւ հայտարարել, որ պայքարելու է թոռանը հանդիպելու համար։ Նշենք, որ Դմիտրի Շեպելեւը եւ Ժաննայի 2-ամյա որդին՝ Պլատոնը, այժմ Բուլղարիայում են, եւ Դիման թույլ չի տալիս Ժաննայի հարազատներին տեսնել երեխային։ Իսկ թե ում հետ է երեխան ապրելու Ռուսաստան վերադառնալուց հետո, դեռ հայտնի չէ։

«Դժվար թե Դիման երեխային մեզ տա, բայց մենք պայքարելու ենք։ Կինս Պլատոնի համար, ասես, երկրորդ մայր լինի։ Երկու տարի կնա հոգ է տարել երեխայի մասին։ Չէի ցանկանա Պլատոնի պատճառով վիճել Դիմայի հետ, բայց մենք մեր թոռնիկին շատ ենք սիրում։ Այժմ կինս պատրաստվում է մեկնել Բուլղարիա։ Հավանաբար հետո ես կգնամ եւ կփորձեմ Դիմայի հետ լուծել այս խնդիրը», - Ժաննայի հոր խոսքերը մեջբերել է  «Комсомольская правда»-ն։

 



© NEWS.am STYLE