Լողափնյա վոլեյբոլ Սեւանում (ֆոտոռեպորտաժ, տեսանյութ)

20:25   22 օգոստոսի, 2015

Սեւանում այսօր՝ օգոստոսի 22-ին, կայացավ «Եղիր ակտիվ, ապրիր առողջ» լողափնյա վոլեյբոլի մրցումները։ Մրցումները կրում էին սիրողական բնույթ: Մասնակիցները նախապես թիմեր էին կազմել եւ գրանցվել իրենց կոլեգաների, համակուրսեցիների եւ ընկերների հետ ֆեյսբուքյան էջում:

«Երկրորդ տարին է, ինչ իրականացնում ենք այս միջոցառումը։  Մրցույթին մասնակցում են մոտ 100 երիտասարդներ Երեւանից եւ հարակից քաղաքներից։ Մեր նպատակն է մարդկաց քարոզել առողջ ապրելակերպի։ Բացի այս նաեւ հոկտեմբերին կազմակերպելու ենք հեծանվաերթ»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց «ՄԱՐՕԳ» կրեատիվ գործակալություն տնօրեն Մագդա Մարկոսյանը։

Մասնակիցներից մի քանիսը ոգեւորված նշեցին, որ պատրաստվում են նաեւ մասնակցել հոկտեմբերի 17-ին կայանալիք փառատոնի շրջանակներում կազմակերպվող հեծանվային մարաթոնին:

Իսկ Հայաստանի Վոլեյբոլի ֆեդերացիայի քարտուղարը նշեց. «Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում սպորտով զբաղվելը գնալով ավելի նորաձեւ է դառնում, եւ տարատեսակ սպորտաձեւեր, այդ թվում վոլեյբոլը, մեծ տարածում են գտնում: Ակտիվ եւ առողջ ապրելակերպը պետք է առաջնային խնդիր լինի հատկապես երիտասարդության շրջանում: «եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ» ծրագիրը մեծ ակտիվություն է ստեղծել տարբեր տարիքային խմբերի, սպորտային եւ ոչ սպորտային կենսակերպ վարող մարդկանց համար: Նմանատիպ ծրագրերը արժանի են միայն խրախուսանքի»:

Նշենք, որ լողափնյա վոլեյբոլի մրցույթն իրականացվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի, «Կոկա-Կոլա» ընկերությունը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, «Գլոբալ Շեյփերս Երեւան»-ի եւ «ՄԱՐՕԳ» կրեատիվ գործակալության աջակցությամբ։

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE