Գարեջրի փառատոնը՝ Կարապի լճում (ֆոտո)

22:30   22 օգոստոսի, 2015

Կարապի լճում այսօր՝ օգոստոսի 22-ին, Երեւանի քաղաքապետարանի  աջակցությամբ կայացավ «Գարեջրի» փառատոնը: Արդեն երկրորդ տարին է, ինչ նույն օրը նույն վայրում գարեջրի սիրահարները հավաքվել էին ըմբոշխնելու երոկոն:

Հետաքրքիր եւ անակնկալներով լեցուն «Գարեջրի» փառատոնին կազմակերպված էր մի շարք խաղեր, խեցգետնի համտեսում եւ այլն: Իսկ երեկոն թեժացնում էր DJ-ը:

Հատկանշական է, որ փառատոնին մասնակցում էին նաեւ տուրիստներ:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է փառատոնի ֆոտոռեպորտաժը:

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE