Քիմ Քարդաշյանը գերազանցել է Բեյոնսեին եւ դարձել Instagram-ի նոր «թագուհին»

12:07   25 օգոստոսի, 2015

Եթե օգոստոսի 10-ի դրությամբ Քիմ Քարդաշյանը Instagram-ում բաժանորդագրված օգտատերերի թվով զիջում էր միայն Բեյոնսեին, ապա այսօր պատկերն այլ է։ 34-ամյա հայուհին գերազանցել է աշխարհահռչակ երգչուհուն, որը երկու տարի առաջ հրաժարվել էր մասնակցել նրա հարսանիքին, եւ դարձել Instagram-ի նոր «թագուհին»։

Երկու աստղերի Instagram-յան էջերին հետեւող օգտատերերի թվային տարբերությունը 100000 է, սակայն հավանականությունը շատ քիչ է, որ Բեյոնսեն կրկին կստանձնի առաջատարի դերը, քանի որ նա այնքան էլ հաճախ չի թարմացնում իր էջը։

Իսկ ինչ վերաբերում է այս «մրցավազքի» մյուս մասնակիցներին, ապա նշենք, որ Արիանա Գրանդեն հայտնվել է հինգերորդում՝ չորրորդ տեղը զիջելով Սելենա Գոմեսին։

Ի դեպ, Քլոե Քարդաշյանը մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը՝ զբաղեցնելով տասներորդ տեղը։ Քայլի եւ Քենդալ Ջեներները նույնպես այս ցանկում են։

Ահա այս տեսքն ունի Instagram-ում բաժանորդագրված օգտատերերի թվով առաջատար աստղերի ցուցակը՝

1. Քիմ Քարդաշյան - 44 100 000 օգտատեր


2. Բեյոնսե - 44 000 000 օգտատեր


3. Թեյլոր Սվիֆթ - 43 600 000 օգտատեր



4. Սելենա Գոմես - 41 900 000 օգտատեր

5. Արիանա Գրանդե - 41 800 000 օգտատեր

6. Ջասթին Բիբեր - 37 100 000 օգտատեր

7. Քենդալ Ջեներ - 34 500 000 օգտատեր

8. Քայլի Ջեներ - 33 800 000 օգտատեր

9. Նիքի Մինաժ - 32 300 000 օգտատեր

10 Քլոե Քարդաշյան - 30 600 000 օգտատեր

Աղբյուրը՝ The Daily Mail

 



© NEWS.am STYLE