Քանիե Ուեսթը՝ Մայքլ Ջեքսոնի անվան մրցանակակիր

17:35   26 օգոստոսի, 2015

Քանիե Ուեսթը օգոստոսի 30-ին կայանալիք MTV Video Music Award 2015 մրցանակաբաշխությանը արժանանալու է Մայքլ Ջեքսոնի անվան մրցանակակի։ Just Jared–ի փոխանցմամբ՝ MTV-ի հայտարարության մեջ ասված է, որ Քանիեն ստանալու է Michael Jackson Video Vanguard Award մրցանակը, քանի որ 38-ամյա ռեփերի նախկին տարիներին թողարկված երգերը «գլուխգործոցներ են»։ Ավելին, Քանիեի ելույթները միշտ էպիկական եւ հիշարժան են եղել, ուստի այս տարի նույնպես հանդիսատեսին հաճելի անակնկալներ են սպասվում։

Լուսանկարը՝ Just Jared



© NEWS.am STYLE