Ինչպե՞ս են սովորում կենդանակերպի տարբեր նշանները

09:00   1 սեպտեմբերի, 2015

Այսօր սեպտեմբերի 1-ն է: Գիտելիքի օրվա ընդառաջ` NEWS.am STYLE-ը ներկայացնում է, թե ինչպես են սովորում կենդանակերպի տարբեր նշանները:

ԽՈՅԵՐ

Խոյերն ուսման մեջ մեկ մեծ թերություն ունեն: Նրանք չեն կարողանում հանգիստ նստել, չշեղվել դասի ժամանակ: Եթե այս թերությունը չլիներ, ապա նրանք անգին սովորողներ կլինեին, քանի որ սովորաբար Խոյերը շատ տրամաբանող են:

ՑԼԵՐ

Ցլերն տեղեկատվությունն ամենադանդաղը յուրացնողներից են` անկախ սեռից: Նրանց համար հանգիստ եւ ներդաշնակ մթնոլորտ է հարկավոր սովորելու համար: Սակայն այն, ինչ նրանք յուրացնում են մեկ անգամ, հիշում են շատ երկար: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երկվորյակները մանկավարժների սիրելիներն են: Որեւէ բան յուրացնելը նրանց մոտ ամենահեշտն է ստացվում: Թվում է, թե նրանք ծնված են ահռելի ինֆորմացիա կուտեկելու համար:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Խեցգետիններն ուսման մեջ առանձնանում են իրենց անկայունությամբ եւ փոփոխական բնավորությամբ: Եթե այսօր նրանք մեծ պատրաստակամությամբ կսովորեն դասը, ապա վաղը կարող են պարզապես մտովի բացակայել դասարանից:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Առյուծները ուսման մեջ շատ են ջանում տպավորություն թողնել մանկավարժների մոտ, իսկ եթե նրանք գովեստի են արժանանում, ապա հեշտությամբ կարող են յուրացնել ամբողջ դասագիրքը:

ԿՈՒՅՍԵՐ

Կույսերն ուսման մեջ բավականին պունկտուալ են: Նրանք փորձում են մանրուքներով հիշել ինֆորմացիան եւ ոչինչ բաց չթողնել: Դա երբեմն կարող է կողքից ավելորդ դիտվել, բայց Կույսերի համար` ոչ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Կշեռքները ջանում են մանկավարժներին հաճոյանալ տեղեկատվության գեղեցիկ մատուցմամբ:  Նրանք պետք է դասը պատմեն կոկիկ եւ գեղեցիկ: Այլ կերպ հնարավոր չէ:

ԿԱՐԻՃՆԵՐ

Կարիճներն ուսման մեջ մի թերություն ունեն. այն առարկաները, որոնք նրանց հետաքրքիր չեն, կարող են ընդհարապես չսովորել, ինչը կարող է մեծ խնդիր դառնալ ուսումնական գործընթացում: Սակայն նրանց չես էլ ստիպի սովորել այն, ինչով հետաքրքրված չեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Աղեղնավորները սիրում են սովորել: Նրանք իրական հաճույք են ստանում ոսւման գործընթացից, եւ մանկավարժները գնահատում են նրանց սովորելու ձգտումը: Աղեղնավորները հակված են գիտական հետազոտությունների եւ իրենց հետաքրքրող այլ բաների ուսումնասիրման:

ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐ

Այծեղջյուրները նույնպես բավականին հանգիստ սովորողներ են, ովքեր փորձում են մանրակրկտորեն յուրացնել ինֆորմացիան: Նրանց առանձնահատկություններից է նպատակասլացությունը: Նրանց համար շատ կարեւոր է իմանալ, թե ինչի համար է պետք սերտել այս կամ այն դասը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ջրհոսները շատ թափթփված են: Նրանք բավականին տրամաբանող են, տղաների մեջ շատ են այնպիսինները, ովքեր հետաքրրքված են տեխնոլոգիաներով, սակայն այդ թափթփվածությունը նրանց խանգարում է լինել լավ սովորող:

ՁԿՆԵՐ

Ձկների սովորել-չսովորելը կախված է նրանց տրամադրությունից: Նրանք կայուն չեն ուսման մեջ: Նրանց համար նաեւ կարեւոր է լսարանի զգացմունքայնությունը: Երբ նրանց չի հաջողվում մանկավարժի հետ էմոցիոնալ կապ պաշտպանել, նրանք կարող են պարփակվել եւ հետ ընկնել դասերից:

Աղբյուրը` Astro7.ru



© NEWS.am STYLE