Հայտնի են MTV VMA 2015-ի մասնակիցների անունները

17:08   27 օգոստոսի, 2015

Այս տարի MTV Video Music Awards 2015-ը տեղի կունենա օգոստոսի 30-ին Լոս Անջելեսում։

MTV-ի Instagram-ի պաշտոնական էջում հրապարակվել են այն արտիստների անունները, որոնք ելույթ են ունենալու MTV Video Music Awards 2015-ի ժամանակ։ Մրցանակաբաշխությանը հրավիրված են The Weeknd-ը, Ֆարել Ուիլյամսը, Թորի Քելին, Macklemore & Ryan Lewis-ը, ինչպես նաեւ Twenty One Pilots դուետը եւ ռեփեր ASAP Rocky-ին։

Մրցանակաբաշխության հաղորդավարի դերում այս տարի Մայլի Սայրուսն է։

 

Աղբյուրը՝ Apelzin



© NEWS.am STYLE