Պամելա Անդերսոնը դեմ է բոտոքսին

18:38   27 օգոստոսի, 2015

Պամելա Անդերսոնն օրեցօր ավելի երիտասարդ է զգում իրեն։ 48-ամյա աստղը պնդում է, որ նա բոտոքսի սիրահար չէ, քանի որ նախկինում կատարված որոշ բյութի-փորձարկումներից հետո նա հասկացել է, որ տարիքը չպետք է հուզի եւ անհանգստացնի իրեն։

Հարցին՝ թե ինչ զգացողություններ ունի դերասանուհին, որը շուտով 50 տարեկան է դառնալու, Պամելան նշել է. «Դա փաստ է։ Ես օրեցօր ինձ ավելի երիտասարդ եմ զգում»։ Անդերսոնը նաեւ խոստովանել է, որ նախկինում բոտոքս արել է, բայց «Այնպիսի զգացողություն ունեի, որ ասես կորցնում եմ դեմքս։ Ես ինձ նման չէի»։

Այժմ Պամելան վստահ է, որ առողջ ապրելակերպն ու բարի գործերը կօգնեն պահպանել իր երիտասարդությունը, հայտնել է Daily Mail-ը։

 

Լուսանկարները՝ Gettyimages.ru

 



© NEWS.am STYLE