«Երեւանյան հեռանկարներ». Հայաստանն ընդունելու է անհավանական հյուրերի

14:04   29 օգոստոսի, 2015

«Երեւանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշրջանի մեկնարկը կտրվի մեծ իրադարձային համերգով. սեպտեմբերի 3-ին հայ հանդիսատեսի համար ելույթ է ունենալու աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը՝ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Կազմակերպիչների խոսքով` լեգենդար երաժիշտ եւ դիրիժոր Զուբին Մեթայի ու Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի այցը Հայաստան տարածաշրջանի համար աննախադեպ իրադարձություն է:



© NEWS.am STYLE