Անի Դաշյանը` Մոսկվայում ապրելու, հանդիպած դժվարությունների եւ ապագա աշխատանքի մասին

15:33   28 օգոստոսի, 2015

Ամուսնությունից հետո Մոսկվա տեղափոխված հաղորդավարուհի Անի Դաշյանը պատրաստվում է նորից անցնել աշխատանքի եւ զբաղվել իր գործով. այս մասին նա ասաց NEWS.am STYLE-ի հետ զրույցում: Անիի խոսքով` Մոսկվայում, ինչպես ցանկացած այլ քաղաքում, իրեն, կարծես թե, օտար չի զգում, սակայն կարոտում է Երեւանը: Հաղորդավարուհին նշեց, որ դժվարությունների առանձնապես չի հանդիպել.

«Գլոբալ դժվարությունների դեռ չեմ հանդիպել, պարզապես մեգապոլիսում տեղաշարժվելն է բավականին դժվար: Մի որեւէ տեղ գնում ես, ամբողջ օրդ կորում է»:

Անի Դաշյանը նշեց նաեւ, որ ամուսինն ամեն ինչ անում է, որպեսզի իր առօրյան Մոսկվայում հետաքրքիր անցնի:

«Ամուսինս ամեն ինչ անում է, որ առօրյաս հետաքրքիր անցնի, չձանձրանամ: Հիմա մայրիկս է ինձ մոտ, ինչն ինձ անչափ ուրախացնում է: Շատ էի կարոտել մայրիկիս ու մեր առավոտյան սուրճը: Մայրիկիս գալուց առաջ էլ ամուսնուս ծնողներն էին մեզ հետ: Այդ ընթացքում եւս չէի հասցնում ձանձրանալ: Ի դեպ, նրանք Միացյալ Նահանգներում են, ու նրանց էլ եմ շատ կարոտել»,-ասաց նա:

Խոսելով աշխատանքի մասին, հաղորդավարուհին ասաց, որ Մոսկվայում նույնպես շարունակելու է զբաղվել իր գործով.

«Մոտ ապագայում պատրաստվում եմ նորից անցնել աշխատանքի ու զբաղվել իմ գործով: Փակագծերը դեռ բացել չեմ ուզում»,-նշեց նա` հավելելով, որ նոր բնակավայրում զբաղվում է առողջ ապրելակերպով, հաճախում է ֆիթնեսի:

Զրուցեց Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE