Քիմ Քարդաշյանը եւ Քանիե Ուեսթը դատական կարգով 440 հազար դոլար կստանան YouTube-ի հիմնադրից

10:06   28 օգոստոսի, 2015

Քիմ Քարդաշյանը եւ Քանիե Ուեսթը դատական կարգով 440 հազար դոլար կստանան YouTube-ի եւ MixBit-ի հիմնադիր Չադ Հերլիից։ Դատական հայցի պատճառը Քանիե Ուեսթի ամուսնության առաջարկի հոլովակն էր, որը Չադը գաղտնի նկարահանել էր եւ տեղադրել MixBit-ում։ Նրա այս քայլը զայրացրել էր հայտնի աստղերին, քանի որ նա ոչ միայն նկարահանելու, այլեւ հոլովակը հրապարակելու թույլտվություն չուներ։ Ավելին, այս կերպ Չադը աստղային զույգի հաշվին գովազդել էր իր MixBit վիդեոնախագիծը:

Dailymail-ի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին Հերլին ստիպված կլինի վճարել փոխահատուցումը։

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE