Դենիել Ռեդքլիֆը կերպարանափոխվել է պոետի

18:19   21 հունվարի, 2013

Հանրահայտ բրիտանացի դերասան ու Հարի Փոթերի դերակատար Դանիել Ռեդքլիֆն ամերիկյան Sundance կինոփառատոնին ներկայացրել է «Սպանիր սիրելիներիդ» դրաման։ Ֆիլմում դերասանը ներկայացել է պոետ Ալեն Գինզբերգի դերում։ Սյուժեն հիմնված է 1944 թվականի իրական դեպքերի վրա, երբ Լյուսյեն Քարը սպանեց Դեւիդ Քամերերին։ Ֆիլմի գործողությունը տեղի է ունենում ամերիկյան բիթ սերնդի պոետների շրջանում, որի ներկայացուցիչ էին Ալեն Գինզբերգն ու Ուիլիամ Բերոուզը, հաղորդում է The Huffington Post-ը։

Ֆիլմում նկարահանվել են նաեւ Էլիզաբեթ Օլսենն ու Մայքլ Սի Հոլը։ «Հարի Փոթերի» երկրպագուներին հավանաբար դուր կգա Ռեդքլիֆի նոր ամպլուան, հատկապես սեքսուալ տեսարանները, որոնք բավականին բացահայտ են։



© NEWS.am STYLE