«Fly Project»-ի անդամները հանդիպեցին իրենց երկրպագուների հետ (ֆոտոռեպորտաժ)

22:25   27 օգոստոսի, 2015

Ազատության հրապարակում այսօր՝ օգոստոսի 27-ին, «Fly Project» ռումինական հանրաճանաչ երաժշտական խումբը հանդիպեց  իրենց երկրպագուների հետ: Վերջիններիս հնարավորություն ընձեռվեց սիրված աստղերի հետ սելֆի անել, ստորագրություն ստանալ եւ միասին պարել:

Հիշեցնենք, որ  ռումինական պարային եւ լատինո ոճի փոփ խումբ է Հայաստան է ժամանել օգոստոսի 26-ին համաշխարհային «Most Wanted Tour» խորագիրը կրող հյուրախաղերի շրջանակներում: Նրանք օգոստոսի 28-ին ելույթ կունենան Երեւանի ժամանցային վայրերից մեկում:

Լրագրող՝ Մելինե Տոնոյան

Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան



© NEWS.am STYLE