«Օգնենք Սամվել Ավետիսյանին». ֆլեշմոբ Հյուսիսային պողոտայում ( ֆոտո)

23:47   27 օգոստոսի, 2015

Հյուսիսային պողոտայում այսօր՝ օգոստոսի 27-ին, մի խումբ երիտասարդներ ֆլեշմոբ էին կազմակերպել, որի նպատակն էր գումար հավաքել եւ օգնել Սամվել Ավետիսյանին:

Նշենք,  որ Սամվելը 2012 թվականին Հայոց բանակում ծառայության ընթացքում իրեն ամրակցված հրազենով անզգուշաբար վնասվածք է ստացել պարանոցի հատվածում ու արդեն երկու տարի է, ինչ գամված է անվասայլակին:

 

Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան



© NEWS.am STYLE