Քեյթ Վինսլեթը Սթիվ Ջոբսի մասին նոր ֆիլմում մարմնավորելու է լեհահայ Ջոենա Հոֆմանի կերպարը

10:36   28 օգոստոսի, 2015

Հանրահայտ դերասանուհի Քեյթ Վինսլեթը Սթիվ Ջոբսի մասին նոր ֆիլմում մարմնավորելու է Apple-ի առաջատար մասնագետներից մեկի՝ լեհահայ ներգաղթյալ Ջոենա Հոֆմանի կերպարը:

Vulture-ին տված հարցազրույցում Վինսլեթը նշել է, որ նրան շատ հետաքրքրել է այս դերը՝ հատկապես երբ տեղեկացել է, որ ֆիլմի սցենարի հեղինակը Էնդրյու Սորկինն է։ Սակայն Քեյթը քաջ գիտակցել է, որ նա արտաքնապես նման չէ լեհահայ ներգաղթյալի։ Հետեւաբար, Վինսլեթը մուգ շագանակագույն կեղծամ է գնել, լուսանկարվել դրանով եւ լուսանկարները ուղարկել ֆիլմի պրոդյուսեր Սքոթ Ռուդինին։ Երեքուկես շաբաթ անց դերասանուհին արդեն ֆիլմի նկարահանման հրապարկում էր։

Նշենք, որ Apple-ի լեգենդար հիմնադրի մասին ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա հոկտեմբերի 9-ին։

Լուսանկարը՝ Instagram 



© NEWS.am STYLE