Քիմ Քարդաշյան․ «Ես դադարել եմ լինել աղջիկ, որը բոլորին ժպտում է»

18:16   28 օգոստոսի, 2015

Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը անկեղծ հարցազրույց է տվել C Magazine-ին եւ պատմել իր գործունեության մասին։

«Հաճախ ես ինձ ձեռներեց եմ կոչում, բայց երբ ինձ հարցնում են, թե ինչով եմ զբաղվում, ես փորձում եմ շրջանցել այդ թեման։ Երբեմն ես ինձ պարֆյումեր եմ անվանում, երբեմն՝ հեղինակ, կամ ասում եմ, որ առեւտրով եմ զբաղվում»։

Քիմը խոստովանել է, որ զբաղվում է անհատական նախագծերով․ «Ես աշխատում եմ միայն այն դեպքում, եթե տվյալ գործը 100%-ով հետաքրքրում է ինձ։ Այժմ ես փորձում եմ ավելի շատ ժամանակ հատկացնել ամուսնուս եւ դստերս։ Այժմ հենց նրանք են իմ կյանքի իմաստը»։

34-ամյա հայուհին նաեւ նշել է, թե ինչ խնդիրների առաջ է կագնել երկրորդ հղիության ընթացքում։ «Շատ դժվարություններ եղան։ Իմ ընկերքը սերտաճել էր, եւ ես ստիպված եղա մի քանի վիրահատությունների ենթարկվել։ Ես ամեն օր բժշկի էի գնում, անգամ դիմել էի դիետոլոգի, քանի որ կարծում էի՝ սննդակարգի հետ կապված խնդիրներ ունեմ»։ Երրորդ երեխան ունենալու մասին խոսելիս Քիմը նշել է, որ եթե նորից խնդիրներ առաջանան, հնարավոր է, հեռացնեն նրա արգանդը։

Հարցին՝ ինչպես է նա զգում, երբ ամենուր իրեն հետեւում են, Քիմը պատասխանել է․ «Իմ մասին հորինված բոլոր հիմար պատմությունները փոխել են ինձ։ Նախկինում ես ժպտում էի ամենքին, բայց մայրանալուց հետո ես արդեն այլ կերպ եմ այս ամենին նայում։ Ես չեմ ցանկանում ժպտալ նրանց, ովքեր ծաղրում են ինձ։ Ես դադարել եմ լինել աղջիկ, որը բոլորին ժպում է»։

Լուսանկարը՝ C Magazine



© NEWS.am STYLE