«Բոլոր տղամարդիկ ստախոս են, եւ բացառություններ չկան». Եվա Ռիվաս

14:09   28 օգոստոսի, 2015

Հայաստան վերադարձած երգչուհի Եվա Ռիվասը հերթական աղմկոտ հայտարարությունն է արել: Այս անգամ Instagram-ի իր էջում նա նոր լուսանկար է հրապարակել եւ արտահայտվել տղամարդկանց մասին.

«Գիտեք` ինչու ես չեմ հավատում տղամարդկանց... անգամ նրանց, ովքեր հարազատ են ինձ ու ում սիրում եմ... որովհետեւ բոլորը ստում են, եւ բացառություններ չկան: Ասում են եւ երդվում մի բանում, իսկ վարվում` այլ կերպ` կարծելով, թե ՆԱ ոչինչ չի իմանա: Եվ պետք չէ վիճել եւ ասել, որ հենց ԴՈՒՔ այդպիսին չեք, ինչպես բոլորը: Այս արտահայտությունը դուք նույնպես բոլորդ ռոբոտի պես կրկնում եք միանման դեմքերով»,-գրել է Ռիվասը:



© NEWS.am STYLE