Ծնվել է Լյուսի Լյուի առաջնեկը

11:36   29 օգոստոսի, 2015

Ծնվել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Լյուսի Լյուի առաջնեկը։ PEOPLE-ը վկայակոչելով Լյուի ներկայացուցիչներին, հայտնել է, որ երեխան լույս աշխարհ է եկել փոխնակ մոր միջոցով․ «Այժմ եւ երեխան, եւ մայրիկը իրենց շատ լավ են զգում»։

46-ամյա դերասանուհին արդեն հասցրել է երեխայի լուսանկարը հրապարակել սոցիալական կայքերում եւ գրել․ «Ներկայացնում եմ իմ կյանքի փոքրիկ տղամարդուն՝ իմ որդի Ռոքուել Լլոյդ Լյուին»։

Նշենք, որ Լուին արդեն երկար տարիներ ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով մեծ աջակցություն է ցուցաբերում բազմաթիվ երեխաների։



© NEWS.am STYLE