Անտոնիո Բանդերասը ուսանող է դարձել

12:34   29 օգոստոսի, 2015

Անտոնիո Բանդերասը ուսանող է դարձել՝ ընդունվելով Լոնդոնի Central St. Martins College։ 55-ամյա դերասանը ցանկանում է ուսումնասիրել նորաձեւության ինդուստրիան։

«Սկսվել է իմ ուսուցման երկրորդ շաբաթը։ Ամեն ինչ շատ հագեցած, լուրջ եւ ուրախ է»,- Instagram-ում գրել է Անտոնիոն։

Նշենք, որ չնայած գլխապտույտ հաջողությունների եւ հիանալի կարիերայի՝ Բանդերասը բարձրագույն կրթություն չունի։ Դերասանը բազմիցս նշել է, որ մտադիր է սովորել բրիտանական դիզայնի դպրոցներից նեկում, սակայն չի պատրաստվում հեռանալ կինոյից։

Ավելացնենք, որ Central St. Martins քոլեջում դասավանդում են դերասանի վարպետություն, դիզայն, գրաֆիկա եւ գեղանկարչություն։ Այս քոլեջի ուսանողներն են եղել Ստելա ՄաքՔարթնին, Ալեքսանդր ՄաքՔուինը եւ Ջոն Գալյանոն։



© NEWS.am STYLE