Մեթ Դեյմոնը շարունակելու է նկարահանվել Ջեյսոն Բորնի մասին ֆիլմաշարում

14:41   29 օգոստոսի, 2015

Մեթ Դեյմոնը նկարահանվելու է Ջեյսոն Բորնի մասին ֆիլմաշարի 5-րդ մասում։ Esquire-ի փոխանցմամբ՝ դերասանը տեւական ժամանակ չէր համաձայնում շարունակել խաղալ գաղտնի գործակալի դերը, սակայն ի վերջո Մեթը փոխել է միտքը։ 

«Նոր ֆիլմում իրադարձությունները զարգանում են Էդվարդ Սնոուդենից հետո։ Ֆիլմում կան դատողություններ լրտեսության, ժողովրդավարության եւ ազատության մասին»,- նշել է Դեյմոնը։

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունենալու Հունաստանում։ Բացի Դեյմոնից, նոր ֆիլմում խաղալու են նաեւ Թոմի Լի Ջոնսը, Ալիսիա Վիկանդերը եւ Ջուլիա Սթայլզը։

Լուսանկարը՝ Universal Pictures



© NEWS.am STYLE